Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների վիճակի մասին, ըստ Հովհաննիսյանի, տեղեկություններ չկան


ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների վիճակի մասին տեղեկություններ չկան, երեկ ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով՝ Ադրբեջանը բացարձակապես նման տեղեկություններ չի ներկայացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ չի աշխատում։

«Ավելին ասեմ՝ նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել, մենք այս վրջին շրջանում բախվում ենք ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ Ադրբեջանի կողմից իրենց սեփական կորուստների և դիակների նկատմամբ նման բան երբևիցե չենք տեսել անգամ իրենց կողմից, նախկինում նման բան չենք տեսել։ Սրանք ցուցիչներ են, ինչ-որ եզրակացությունների տեղիք են տալիս, որի մասին առանձին կարելի է խոսել», - ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերվում է հայկական կողմում գտնվող ադրբեջանական գերիներին, Հովհաննիսյանն ասաց․ - «Այո, կան գերիներ, բայց քանի՞սն են, որտե՞ղ են, ի՞նչ վիճակում են, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG