Մատչելիության հղումներ

Ուրուգվայի խորհրդարանը մտահոգություն է հայտնում և խաղաղության կոչ անում


Ուրուգվայի խորհրդարանի շենքը Մոնտեվիդեոյում, արխիվ

Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատն էլ, ինչպես և Սենատը, հատուկ հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում գրանցվող բռնության աճի և տարածաշրջանի ապակայունացման վտանգի առնչությամբ:

Միաձայն ընդունված հայտարարությունում խորհրդարանը խաղաղության կոչ է անում ու դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումը և քաղաքացիական կառույցների ռմբակոծումը:

Ուրուգվայցի խորհրդարանականները մտահոգություն են հայտնում երրորդ երկրների բորբոքիչ հայտարարությունների առթիվ, որոնք չեն նպաստում հակամարտության կարգավորմանը, նաև մատնանշում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ահազանգերը մարտական գործողություններին Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG