Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներն այսօր հեռախոսազրույց են ունեցել և մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում։

«Երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին՝ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա», - հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայիններ ներգրավելու վերաբերյալ և ընդգծել արյունահեղությունը շտապ դադարեցնելու և խաղաղ կարգավորմանն անցնելու ուղղությամբ ջանքերը համախմբելու ծայրահեղ անհրաժեշտությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ։

Նշեք, որ սա երկու նախագահների առաջին հեռախոսազրույցն է՝ Ղարաբաղում սկսված պատերազմից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG