Մատչելիության հղումներ

Էրդողանը պնդում է՝ Մինսկի խումբը պետք է ավարտի բանակցությունները և «վերադարձնի տարածքները Ադրբեջանին»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները և «վերադարձնի տարածքները Ադրբեջանին»:

«Ադրբեջանը ընդամենը պահանջում է վերադարձնել գրավյալ տարածքները, սակայն Մինսկի խումբը՝ մասնավորապես ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը ձգձգում են գործընթացը: Այն ամենը, ինչ պետք է անի Մինսկի խումբը՝ հենց հիմա ավարտի բանակցությունները և տարածքները վերադարձնի սեփականատիրոջը», - թուրքական խորհրդարանում կարծիք է հնչեցրել Թուրքիայի ղեկավարը:

Վաշինգտոնից, Փարիզից և Մոսկվայից առայժմ չեն արձագանքել Թուրքիայի առաջնորդի հնչեցրած կարծիքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG