Մատչելիության հղումներ

Մոսկվան, Բաքուն և Երևանը կողմ են ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը պահպանելուն, ընդգծում է Կրեմլի խոսնակը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը աջակցել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով բանակցային ձևաչափի պահպանմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան բանակցային ձևաչափին մաս կազմելու Թուրքիայի առաջարկի վերաբերյալ լրագրողի հարցի:

«Մոսկվայում նախ և առաջ հիմնվում են այն բանի վրա, որ վերջերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպման երեք մասնակիցները հաստատել են բանակցային ձևաչափի չփոփոխվելու սկզբունքը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, որ Անկարան պետք է միանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:

Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում են՝ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են է՛լ ավելի բարդացնել իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG