Մատչելիության հղումներ

Ալիևը սպառնում է խզել դիվանագիտական կապերն այն երկրների հետ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Իլհամ Ալիևը սպառնում է անհապաղ խզել դիվանագիտական կապերը այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա հայտարարել է Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահն այդ հարցազրույցում կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է ադրբեջանական և հայաստանցի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքի հակամարտության ավարտից հետո:

Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայման շուրջ խոսակցություններին և նշել, որ դա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG