Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը», - հաղորդում է ՌԴ ԱԽ-ը։

«Կողմերը վերահաստատել են բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խնդրի կարգավորմանը հասնելու հանձնառությունը», - նշում է ՌԴ Անվտանգության խորհուրդը պաշտոնական հաղորդագրությունում, հավելելով՝ հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունների իրագործման շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG