Մատչելիության հղումներ

Սլովակիան Արցախին մարդասիրական օգնություն է փոխանցել


Արցախ - Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում, 10-ը հոկտեմբերի, 2020թ.

Սլովակիայի դիվանագիտական գերատեսչությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն է փոխանցել 25 հազար եվրո: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկին:

Անցած շաբաթ Սլովակիայի դիվանագիտության ղեկավարի հետ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը»: «Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG