Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ ակտիվ մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կայունացմանը


Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2020թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվ մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կայունացմանը։

«Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար», - այսօր ՏԱՍՍ-ին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, ավելի վաղ՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների՝ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի։

«Գլխավոր նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի իրավիճակը կայունացնելու համար», - հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG