Մատչելիության հղումներ

Շոյգուն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման մասին լուրերով


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը մտահոգված է հաղորդումներով, ըստ որոնց, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Թուրքական կողմը հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս թեմային չէր անդրադարձել։ Հաղորդվել էր միայն, թե Հուլուսի Աքարը «վերստին աջակցություն է հայտնել Ադրբեջանին և պնդել, թե Հայաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG