Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 745-ով, բուժվածներինը՝ 427-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, արխիվ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, արխիվ

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 908 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 745-ով՝ հասնելով 57 հազար 566-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 427-ով և հասել 46 հազար 318-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 114 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 329 հազար 277-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1032-ի, ևս 308 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 908 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG