Մատչելիության հղումներ

Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հաղորդում է Արցախի ՊՆ-ը


Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, 28-ը սեպտեմբերի, 2020թ.
Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, 28-ը սեպտեմբերի, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը», - փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG