Մատչելիության հղումներ

Լավրով․ «Շփումների մեջ ենք մեր ադրբեջանցի հարևանների հետ,այդ թվում՝ ՊՆ գծով»


Սերգեյ Լավրով, արխիվ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Դրա մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է․ - «Մենք տեսնում ենք,որ [հրադադարի մասին] պայմանավորվածությունները ողջ ծավալով չէ, որ կյանքի են կոչվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հույս ունենք, որ այն շփումները, որ մենք ունենք թե՛ ձեզ հետ, թե՛ մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության գծով, հնարավորություն կտան կատարել այն պայմանավորվածությունները, որոնք համաձայնեցվել էին եռակողմ ձևաչափում»։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG