Մատչելիության հղումներ

Մինսկում կայացած ցույցերի ընթացքում շուրջ 200 մարդ է բերման ենթարկվել


Ցուցարարները բերման են ենթարկվում, Մինսկ, 11-ը հոկտեմբերի, 2020թ․
Ցուցարարները բերման են ենթարկվում, Մինսկ, 11-ը հոկտեմբերի, 2020թ․

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կիրակի օրը կայացած ընդդիմության բողոքի ակցիան կրկին ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով։

Ականատեսների վկայությամբ, նախօրեին բելառուսական ոստիկանությունն անհամեմատ ավելի կոշտ մեթոդներով է գործել քան նախորդող շաբաթներին։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ Բելառուսի իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ։

Նախնական տեղեկությունների համաձայն, բերման ենթարկված ցուցարարների թիվը հասնում է 200-ի։

Ընդդիմության կիրակնօրյա ցույցից մեկ օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Մինսկի քննչական մեկուսարան, հանդիպել այնտեղ պահվող իր քաղաքական հակառակորդներից մի քանիսի հետ։ Դրանց թվում էր նաև այդպես էլ որպես նախագահի թեկնածու չգրանցված գործարար Վիկտոր Բաբարիկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG