Մատչելիության հղումներ

Մնացականյան-Լավրով հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 13։00-ին


Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով, արխիվ
Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով, արխիվ

Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Աննա Նաղդալյանը հայտնեց, որ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ ասուլիսով։

Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկու արտգործնախարարների քննարկման հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն է լինելու։

«Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման, ինչպես նաև այդ թվում՝ Մինսկի խմբի միջնորդությամբ առարկայական բանակցությունները վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - հաղորդում է Ռուսատանի արտգործնաարարության պաշտոնական կայքը։

Մոսկվայում նախատեսված է նաև Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG