Մատչելիության հղումներ

Գիշերվա ընթացքում, Հովհաննիսյանի փոխանցմամբ, շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված


Տեսարան Ստեփանակերտից, 28-ը սեպտեմբերի, 2020թ․
Տեսարան Ստեփանակերտից, 28-ը սեպտեմբերի, 2020թ․

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական Արցախի և Ադրբեջանի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմն, ըստ Հովհաննիսյանի, այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG