Մատչելիության հղումներ

Հարությունյանները վստահ են՝ շուտով նորից Ղարաբաղ են վերադառնալու


Հարությունյանների ընտանիքը Գյումրիում, 11-ը հոկտեմբերի, 2020թ․
Հարությունյանների ընտանիքը Գյումրիում, 11-ը հոկտեմբերի, 2020թ․

Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից Հարությունյանները 7 հոգով՝ սկեսուր, հարս ու 5 թոռներ հասել են Գյումրի՝ օթևանել մազադպրոցներից մեկում: Նրանց խոսքով՝ տղամարդիկ մնացել են առաջանագծում:

Տիկին Սուսաննան պատմում է, որ սկզբում մտածել են, թե հրադատարի հերթական խախտումն է, բայց երբ անօդաչու թռչող սարք են տեսել, հասկացել են, որ ամեն ինչ ավելի լուրջ է:

«Էլի ձայներ լսվեցին, ասեցի երևի էլի իրենց հերթական դմփոցն ա, կլինի, կանցնի, բայց մինչև երեկո տեսանք շարունակվում ա, անօդաչուն բարձրանում ա, երեխաներին մի կերպ հասցրեցինք Ստեփանակերտ, Ստեփանակերտում էլ նորից բամբյոշկի տակ ընկանք, երեխաներին քաշեցինք նկուղ, այնտեղ մի լավ տղա կար, օգնեց մեզ, Երևանից էր, մեքենայով բերեց հասցրեց մեզ Արարատ», - պատմեց տիկին Սուսաննան։

Նա թեև տեղյակ է, որ հրադատար է հաստավել, բայց չի հավատում, ասում է՝ սպասում են հրադադար հաստատվի, որ տուն վերադառնան․ - «Ասին զինադադար ա, բայց անարգ թշնամուն հավատալի չի լինի։ Սպասենք տեսնենք, եթե մեզ տեղեկացնեն, որ էլ վտանգ չկա, երեխաներին հետ կտանենք։ Սպասում ենք, որ լավ պիտի լինի, ճիշտ է, շատ երեխաներ ենք կորցնում, բայց գոնե վերջը լավ լինի, որ վերադառնանք։ Մեր հողը բաց չենք թողնի, երբեք»։

Հարսը՝ Միրանան, հավելում է՝ առաջին անգամ չէ, որ պատերազմի պատճառով թողել են տուն ու տեղ, հեռացել՝ ժամանակավոր: Գյումրիում իրենց լավ են ընդունել, բայց, ասում է, արդեն կիսաքանդ տանը կարոտել է, չի մնա, վերադռնալու է․ - «Տեսնենք, երբ է զինադադարը կնքվելու, որ վերադառնանք Ղարաբաղ, հաստատ հետ ենք գնալու, չեմ կարող մնալ, կարոտը կտանջի։ Ճիշտն ասած, տուն էլ չունեմ, պատի մի մասը չկա, բայց կվերանորոգենք, այնտեղ ապրելը հեշտ ա»։

11 ամյա Ելենան արդեն 2 անգամ է տունը թողնում հեռանում։ Հարցին, թե կցանկանա՞ մնալ Գյումրիում, պատասխանեց՝ ոչ․ - «Չէ, շատ եմ ուզում հետ գնալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG