Մատչելիության հղումներ

Հռոմի պապն աղոթում է և կողմերին հորդորում է պահպանել հրադադարը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ

Աշխարհի կաթոլիկների առաջնորդն այսօր խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկիանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ հրադադարը կյանքեր կփրկի:

«Ողջունում եմ մարդասիրական նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարը, հույս ունեմ, որ այն կընձեռի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է կաթոլիկ հովվապետը:

«Հրադադարը փխրուն է, անկայուն, բայց ես կողմերին հորդորում եմ այն պահպանել, վերսկսել բանակցությունները, փրկել մարդկային կյանքերը, վերջ տալ տառապանքներին, դադարեցնել բնակելի տների և աղոթատեղիների ավերումը»,- Վատիկանի պատշգամբից ազդարարել է Ֆրանցիսկոս պապը:

«Ես աղոթում եմ դրա համար և ձեզ կոչ եմ անում միանալ ինձ՝ միասին աղոթենք զոհվածների և վտանգի մեջ հայտնված մարդկանց համար»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

XS
SM
MD
LG