Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


Թուրքիա- Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, արխիվ

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը:

Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: «Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, նա խնդրել է Հայաստանին նախազգուշացնել, որ հավատարիմ մնա կրակի դադարեցման ռեժիմին»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

XS
SM
MD
LG