Մատչելիության հղումներ

Տաջիկստանում նախագահական ընտրություններ են


Տաջիկստանում կիրակի օրը մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու իրավունք ունեցող հինգ միլիոն քաղաքացի ընտրություն է կատարում հինգ թեկնածուների միջև։ Նրանց թվում է նաև երկրի անփոփոխ առաջնորդ Էմոմալի Ռախմոնը:

Տաջիկստանի նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով։ 2016 թվականին փոփոխված Սահմանադրության համաձայն` Ռահմոնը, ում իշխանությունը աչքի է ընկնում ավտորիտար գործելաոճով, կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում այնքան, որքան կամենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG