Մատչելիության հղումներ

Փաշինյանի կարծիքով՝ Արցախի կարգավիճակի ճանաչումը կարող է դառնալ ելք իրավիճակից


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Գիտե՞ք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն , ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն», - ընդգծել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը»:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան. - «Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ»:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմիսի պատրաստակամություն է հայտնել, բայց հարցականի տակ է դրել՝ արդյոք այդ պատրաստակամությունը փոխադարձ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG