Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը Մևլութ Չավուշօղլուին է ներկայացրել Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մանրամասները


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և ներկայացրել Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մանրամասները, այս մասին հայտնում են ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական գերատեսչության աղբյուրը:

Ըստ այդ հաղորդումների, Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Անկարան «աջակցելու է միայն Ադրբեջանի կողմից ընդունված որոշումները»։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո:

Ըստ արտգործնախարարների համատեղ հայտարարության, կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ: Նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG