Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ դեսպանի խնդրանքով Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումերը:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG