Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հետևել մարդասիրական իրավունքին


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, արխիվ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հետևել մարդասիրական իրավունքին, և թույլ չտալ, որ քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները տուժեն ռազմական գործողություններից։

«Հիշեցնում եմ, որ կողմերը պետք է հավատարիմ մնան ստանձնած պարտավորություններին», - հայտարարել է Միշել Բաչելետը, ընդգծելով, որ անհրաժեշտ է խուսափել մեծ վնասներ հասցնող զինատեսակների գործածումից։

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել էր հայկական կողմի պնդումները՝ Ստեփանակերտը ռմբակոծվել է կասետային ռումբերով, որոնց օգտագործումն արգելված է միջազգային իրավունքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG