Մատչելիության հղումներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վաղը կդիմի միջագային կառույցներին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծությանը, հայտարարում է՝ հրթիռային հարվածներով հայկական պատմական բացառիկ նշանակության մշակութային ժառանգությունն ավերելու ու խաղաղ բնակիչներին, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող միջազգային լրագրողներին սպանելու ադրբեջանական հանցավոր մտադրության մասին։

Այս հետևությունը հիմնավորող հաղորդումը՝ ապացույցներով ու անհրաժեշտ վերլուծությամբ վաղը Մարդու իրավունքների պաշտպանը կուղարկի միջազգային կառույցներին, դեսպանություններին՝ պահանջվող բոլոր ձևաչափերով ու ընթացակարգերին համապատասխան: «Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթների, շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով»,-հաղորդում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն այսօր հերքել է իրենց կապը եկեղեցու հրթիռակոծության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG