Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առաջարկում է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա, 17 սեպտեմբերի, 2020թ.

Ռուսաստանը բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու համար: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուսական կողմն առաջարկել է այդ հանդիպումն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

«Մենք շարունակում ենք քննարկումները նշված ձևաչափով հանդիպում կազմակերպելու հարցով»,- ասել է խոսնակը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և առկա հիմնարար սկզբունքների ու միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG