Մատչելիության հղումներ

Ավստրիայի կանցլերն առաջարկում է Վիեննայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Վիեննա, արխիվ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրուցում քննարկել է Լենային Ղարաբաղում ռազմական գործողությունների խնդիրը:

Կուրցը Փաշինյանին առաջարկել է Վիեննայում անցկացնել հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը:

«Զրույցում հույս եմ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է խաղաղ եղանակով կարգավորել և Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հակամարտող կողմերի միջև բարձր մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնել Ավստրիայի մայրաքաղաքում: Վիեննան միշտ հանդիսացել է երկխոսության վայր, և մենք կշարունակենք նպաստել կայունացման գործընթացին և ուղիղ բանակցություններին»,- Թվիթերի էջում գրել է Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի կառավարության ղեկավարը նաև մտահգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, Ավստրիան կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- հայտարարել է Կուրցը:

2019 թվականին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG