Մատչելիության հղումներ

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ անհաջող


Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.

Ժամը 14-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը կասեցվել է։

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա», - ասված է Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:

Ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG