Մատչելիության հղումներ

Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից


ԱԱԾ արդեն նախկին պետ Արգիշտի Քյարամյան, արխիվ

Արգիշտի Քյարամյանն ազատվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագիրն ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը՝ նույնպես հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Մանրամասներ չեն հրապարակվում:

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ պետ էր նշանակվել այս տարվա հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG