Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի հարցով բանակցությունները Ռուսաստանի և Ամերիկայի համագործակցության օրինակ են»


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայեն, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայեն, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցության օրինակ են: Այդ մասին Լաս Վեգասի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը:

«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կան հիմնարար տարաձայնություններ, բայց չնայած դրան մենք կարողանում ենք համագործակցել: Կան այդպիսի բնագավառներ, օրինակ՝ հիմա սրվել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն ենք և փորձում ենք խաղաղությունը վերականգնել Կովկասի տարածաշրջանում», - ասել է Օ՝Բրայենը:

Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը և Մոսկվան ունեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու լայն հնարավորություններ:

Բացի այդ, ըստ Օ՝Բրայենի, Միացյալ Նահանգները շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցել սպառազինությունների վերահսկողության ասպարեզում:

«Ես Ժնևում հանդիպել եմ իմ ռուսաստանցի պաշտոնակից [Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար] Նիկոլայ Պատրուշևի հետ, մեկ բան, որ կցանկանայինք անել՝ սպառազինությունների վերահսկողության նոր պայմանագրի կնքումն է», - ասել է Օ՝Բրայենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG