Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սկսած պատերազմը էթնիկ զտման նպատակ ունի, շեշտում է Հայաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը մեղադրել է Ադրբեջանին պատերազմը սկսելու, իսկ Թուրքիային՝ դրանում ունեցած մասնակցության համար, նշելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել Արցախի դեմ իրականացվող պատերազմին։

«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի, այլ կազմակերպությունների միջոցով պետք է ազդի Թուրքիայի վրա, որ նա դուրս գա այս խաղից և դրանով իսկ հնարավորություն տա վերսկսել բանակցությունները, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ընդգծել է Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG