Մատչելիության հղումներ

Ալիևը հայկական կողմին է մեղադրում նախահարձակ լինելու մեջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստաուղերձով է հանդես գալիս, Բաքու, 4-ը հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում հայկական կողմին է մեղադրել նախահարձակ լինելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տապալելու մեջ։

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական են եղել:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հետ հանդիպումներին հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել։

Իլհամ Ալիևն ասել է՝ հայկական կողմի հետ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե Հայաստանը հրաժարվի իր «մաքսիմալիստական մոտեցումից»։

XS
SM
MD
LG