Մատչելիության հղումներ

Հակառակորդը Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակը


Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորը մարտի ժամանակ, 2-ը հոկտեմբերի, 2020թ.
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:
«Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի», - գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:

Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ գիշերը հակամարտության առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռահրետանային հարվածներ: «Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը», - առավոտյան հաղորդել է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի հրթիռակոծությունը շարունակվել է: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաքի, Շուշիի, Հադրութի և այլ բնակավայրերի երեկվա հրթիռահրետակոծման հետևանքով կան տասնյակ տուժածներ։

Ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի հրապարակում: Բաքուն օրեր առաջ հաղորդել էր ռազմաճակատի որոշ հատվածներում, այդ թվում՝ Մատաղիսի, Ջեբրայիլի շրջաններում իր զորքերի առաջընթացի և հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը հերքել է:

XS
SM
MD
LG