Մատչելիության հղումներ

Փաշինյանը համոզված է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս միջազգային լրատվամիջոցներից մեկին, հոկտեմբեր, 2020թ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս միջազգային լրատվամիջոցներից մեկին, հոկտեմբեր, 2020թ

«Այս իրավիճակում միջազգային հանրությունը պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - քիչ առաջ Euronews-ի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը պարզաբանեց. - «Երբ հակամարտության գոտում ներգրավված են ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել ու մարտական գործողությունների գոտի են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Արցախի բոլոր բնակավայրերը` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, անընդհատ ենթարկվում են հրթիռային հարվածների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG