Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի նախագահի, շփման գծի ողջ երկայնքով «շարունակվում են թեժ և ծանր մարտերը»


Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով: Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ», - մասնավորապես գրել է Արցախի նախագահը` եզրափակելով․ - «Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։ Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է»։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա է խոցվել, որի արդյունքում զոհվել է բազայի հարակից տարածքում գտնվող մոտ 200 զինծառայող։

Առավոտյան նախարարությունը հաղորդել էր հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազայի խոցման մասին։ Հյուսիսային ուղղությամբ ևս, Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմը զգալի առաջխաղացումներ ունի, կարևոր դիրքեր է բարելավել։

Ադրբեջանը հաղորդում է պատերազմական գործողություններում իր հաջողությունների մասին, մասնավորապես հայտարարում է, որ Մատաղիսի, Ջեբրայիլի շրջաններում ձեռքբերումներ ունի, ինչը հայկական կողմը հերքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG