Մատչելիության հղումներ

Բաքուն ներողություն է խնդրել Թեհրանից՝ իրանական տարածքի հրետակոծման համար


Իրանի և Ադրբեջանի միջև սահմանի Աստարայի անցակետը, արխիվ

Ադրբեջանը պաշտոնապես ներողություն է խնդրել Թեհրանից՝ մարտական գործողությունների ընթացքում Իրանի տարածքը հրետակոծելու համար։Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզաիին։

«Սահմանամերձ գոտում հանդիպում ունեցանք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին մի շարք արկերի և հրթիռների՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու առթիվ», - նշել է Ռեզաին այսօր Թավրիզում կայացած ասուլիսի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG