Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական նավթամթերքի բազաների խոցման մասին


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերն այսօր ևս հեռահար հրթիռային և այլ օդային միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով սահմանի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են։

Ըստ Հովհաննիսյանի, գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմն Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ, սակայն պատասխան հարված է ստացել։

«Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրետանային և հրթիռային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել․ մոտավորապես 3 համահավաք բրիգադներ՝ լավ սպառազինված, կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը, այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ․ մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել և դաշտից փախել են», - ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա է խոցվել, որի արդյունքում զոհվել է բազայի հարակից տարածքում գտնվող մոտ 200 զինծառայող։

Առավոտյան նախարարությունը հաղորդել էր հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազայի խոցման մասին։

Հյուսիսային ուղղությամբ ևս, Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմը զգալի առաջխաղացումներ ունի, կարևոր դիրքեր է բարելավել։

Այսօր ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ երեկ ժամը 14-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է 6 դիակ:

«Մեր զորքերը շարունակում են վստահաբար հաղթանակներ տանել տարբեր ռազմաճակատներում։ Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում», - եզրափակեց Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմը իր ինչպես այս, այնպես էլ որևէ այլ ռազմական կորուստների մասին սեպտեմբերի 27-ին մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում չի հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG