Մատչելիության հղումներ

Ալիևը զանգահարել է Պուտինին


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։

Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG