Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի, զգուշացնում է Իրանի նախագահը


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

«Մենք պետք է ուշադիր լինենք, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև չդառնա տարածաշրջանային պատերազմ։ Խաղաղությունը պետք է լինի մեր ջանքերի հիմքը, և մենք հույս ունենք վերականգնել կայունունությունը տարածաշրջանում խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Իրանի նախագահը:

Ռոհանին նաև ասել է՝ Իրանը թույլ չի տալու, որ «պետությունները ահաբեկիչներ ուղարկեն մեր սահմանները տարբեր դրդապատճառներով»:

XS
SM
MD
LG