Մատչելիության հղումներ

Լոնդոնը և Օտտավան կոչ են անում շուտափույթ դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները


Դոմինիկ Ռաաբ
Դոմինիկ Ռաաբ

Կանադան և Մեծ Բրիտանիան կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ հրադադար հաստատել։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանի համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի երեկոյան։

«Մեզ մտահոգում են քաղաքացիական օբյեկտների հրետակոծությունների մասին տեղեկությունները։ Կողմերը պետք է դադարեցնեն կրակը և հետևեն հրադադարի մասին համաձայնագրի պահանջներին», - նշում են երկու երկրների արտգործնախարարները՝ հավելելով․ - «Մենք հաստատակամորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին։ Կոչ ենք անում բոլոր երրորդ ուժերին և բարեկամ պետություններին կրկնապատկել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը ինչպես նաև զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը»։

Դոմինիկ Ռաաբը և Ֆրասնուա-Ֆիլիպ Շամպանը նաև ընդգծում են․ - «Ղարաբաղյան խնդրի համապարփակ լուծումը հասունացել է։ Այդ լուծմանը, սակայն, կարելի է հասնել միայն բանակցությունների, բայց ոչ ռազմական գործողությունների միջոցով։ Բոլոր կողմերը պետք է շուտափույթ կերպով վերադառնան բանակցային սեղանի շուրջ՝ առանց նախապայմմանների աշխատելով կարգավորման ուղղությամբ», - հայտարարել են Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտգործնախարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG