Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնմանը և այլ կարիքներին


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Հայաստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:

Հաղորդագրության համաձայն՝ այդ գումարի մի մասը 2020 թվականի պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը կտրամադրվի Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG