Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը երեկ այցելել է Արցախ


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 5-ը հոկտեմբերի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 5-ը հոկտեմբերի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG