Մատչելիության հղումներ

Թրամփը երեք օր հիվանդանոցում անցկացնելուց հետո դուրս է գրվել


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդ նահանգի Բեթհեզդա քաղաքի հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից, 4-ը հոկտեմբերի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով երեք օր հիվանդանոցում անցկացնելուց հետո այսօր դուրս է գրվել։

Թրամփը հայտարարել է, որ արդեն լավ է զգում, խորհուրդ է տվել քաղաքացիներին զգույշ լինել, բայց և չվախենալ կորոնավիրուսից։

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ շուտով վերադառնալու է նախագահական ընտրությունների քարոզարշավին։

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները, հիշեցնենք, անցկացվելու են նոյեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG