Մատչելիության հղումներ

Լավրով. Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։

Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով:

Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ:

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը: «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG