Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակին արժանացան երեք համաճարակաբաններ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից:
Ամերիկացի Հարվի Ալթերը և Չարլզ Ռայսը, ինչպես նաև բրիտանացի Մայքլ Հաութոնը աշխարհի ամենահեղինակավոր այդ պարգևին են արժանանում «Հեպատիտ C» վարակի բացահայտման գործում ունեցած ավանդի համար:
Նոբելյան մրցանակը 2020 թվականին կազմում է մոտ մեկ միլիոն ամերիկյան դոլար: COVID-19-ի համաճարակի պատճառով մրցանաբաշխության արարողությունը այս տարի անցկացվում է հեռավար` առանց մրցանակակիրների և հանդիսատեսի մասնակցության: