Մատչելիության հղումներ

ՊԲ ևս 5 զինծառայողների շնորհվեց Արցախի հերոսի կոչում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Պաշտպանության բանակի ևս 5 զինծառայողների շնորհվեց Արցախի հերոսի կոչում:

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան», - Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այդ առիթով այսօր կրկին այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները», - կիրակի երեկոյան տեղեկացրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, անցած շաբաթ Արցախի հերոսի կոչում է շնորհվել Պաշտպանության բանակի հրամանատարներից Կարեն Ջալավյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG