Մատչելիության հղումներ

Թեհրանը կոչ է անում իր սահմանների մոտ ռազմական գործողությունների ընթացքում «զգուշավորություն ցուցաբերել»


Իրանի արտգործնախարարության շենքը Թեհրանում, արխիվ

«Թեհրանը անթույլատրելի է համարում իր տարածքի ուղղությամբ իրականացված ցանկացած հարձակում, որ կատարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից», - այսօր Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Մենք հայտարարում ենք, որ ցանկացած հարձակում մեր երկրի տարածքների ուղղությամբ անընդունելի է և լրջորեն զգուշացնում ենք, որ հակամարտության բոլոր կողմերը անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում», -TACC-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակն ու հարցերը լուծել երկխոսության միջոցով։

XS
SM
MD
LG