Մատչելիության հղումներ

Հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին. ՊԲ մամուլի պատասխանատու


Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը, ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները», - նշեց Սարումյանը:

ՊԲ մամուլի պատասխանատուն նաև նշեց, որ այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG