Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը մեկնում է առաջնագիծ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, սեպտեմբեր, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, սեպտեմբեր, 2020թ.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնում է առաջնագիծ: Այդ մասին նա հայտնում է Ֆեյսբուքում կատարած գրառմամբ.

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր:
Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:
Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով», - մասնավորապես ասված է Արցախի նախագահի գրառման մեջ:

«Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք», - համոզմունք է հայտնում Արցախի նախագահը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG