Մատչելիության հղումներ

Մարտերն այս պահին շարունակվում են, հիմնական ուղղությունները հյուսիսը և հարավն են. Արծրուն Հովհաննիսյան


Մարտերն Արցախում այս պահին շարունակվում են, հիմնական ուղղությունները հյուսիսը և հարավն են, ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր զինված ուժերը շարունակում են պաշտպանողական, որոշ տեղերում նաև այլ բնույթի գործողություններ», - նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը նաև ներկայացրեց, որ հակառակորդն այսօր ունեցել է 520 զոհ, ավելի քան 700 վիրավոր, կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ:

ՊՆ ներկայացուցիչն ասաց նաև, որ այսօր Հադրութ և Ստեփանակերտ քաղաքներին հասցված հարվածներից տուժել են մեծ թվով բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ:

Այսօրվա ընթացքում մինչ այս պահը, ըստ Հովհաննիսյանի, հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով եղել է համեմատաբար հանգիստ իրավիճակ:

XS
SM
MD
LG